Լեզու իմանալը՝ ինքդ քեզ ճանաչել է։

Ի՞նչ է նշանակում հայ լինել հայրենիքից հեռու։ Ինչպե՞ս պահպանել մեր լեզուն, մշակույթը և կապը մեր արմատների հետ։

Տեղի ունեցավ հետաքրքիր առցանց հանդիպում M.A.M.-ի հիմնադիրների հետ։ M.A.M.-ը կրթական նախաձեռնություն է և Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկեր։

Քույրեր Մարինա և Մելինե Ղազարյանները ներկայացրեցին M.A.M.-ի առաքելությունը, կրթական ծրագրերը և մշակույթի պահպանման նորարարական մոտեցումները, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխանի բաց քննարկում։

Միջոցառումը կազմակերպվել էր «Հայաստանի սփյուռքի երիտասարդ դեսպաններ» (DYAP) ծրագրի՝ Ռուսաստանի (Մոսկվա, Տյումեն, Տվեր) և Չինաստանի երիտասարդ դեսպանների կողմից։

Լեզու՝ հայերեն

Zoom հղում՝ https://us06web.zoom.us/j/7058548959

Ամսաթիվ: July 30

Երևանի ժամանակով: 19:00

Չինաստանի ժամանակով: 19:00

Վայր: Yerevan, Armenia