Ուսանողական հանդիպում

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Չինաստանում Հայ Ուսանողների Միությունը սիրով հրավիրում է բոլոր հայ ուսանողներին մասնակցելու ուսանողական հանդիպմանը։
Անկախ նրանից՝ նոր եք ընդունվել, թե արդեն սովորում եք Չինաստանում, այս հանդիպումը հիանալի հնարավորություն է ծանոթանալու մյուս հայ ուսանողների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ, փոխանակվելու փորձով, ստանալու օգտակար տեղեկատվություն Չինաստանում ուսանողական կյանքի վերաբերյալ և տեղեկանալու Միության առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։
Ուշադրություն․ Միջոցառումն անցկացվում է «Լոֆթ Երևան» երիտասարդական կենտրոնում, ուստի գործում է կենտրոնի կողմից սահմանված մուտքավճարը, որը յուրաքանչյուր մասնակից վճարում է անմիջապես կենտրոնում։
Մասնակցելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ մեր Instagram-ի պաշտոնական էջի միջոցով։
@asac_armchina

Սիրով սպասում ենք բոլորիդ

Ամսաթիվ: օգոստոսի 6

Երևանի ժամանակով: 17:00

Չինաստանի ժամանակով: 21:00

Վայր: «Լոֆթ Երևան» երիտասարդական կենտրոն, ք. Երևան, Մոսկովյան փող. 3ա