Փաստաթղթերը պատրաստելու կարգը
Բարձրագույն կրթության դիպլոմ
Հաստատվում է ապոստիլով (APOSTILLE)
Ցանկալի է դիպլոմը ապոստիլով հաստատելուց առաջ կատարեք դիպլոմի պատճենի հաստատում նոտարական գրասենյակի կողմից՝ անգլերեն և հայերեն լեզուներով:
Պատճենի հաստատման համար անհրաժեշտ է դիպլոմը և Ձեր անձնագիրը մոտեցնեք նոտարական գրասենյակ՝ հաստատեք հայերեն և անգլերեն լեզուներով, 1 օրինակից։ Վճարում եք 1300 դրամ + 400 դրամ (տերմինալ) (Ձեզ հետ ունեցեք “մանր”գումար): Ծառայությունը կատարվում է տեղում` րոպեների ընթացքում։
Այնուհետև նոտարի կողմից տրամադրված փաստաթուղթը պետք է հաստատեք ՀՀ Արդարադատության նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3/8)՝ արժեքը 7000 ՀՀ դրամ +200 ՀՀ դրամ (տերմինալ): Գումարը վճարվում է տեղում ակնթարթային վճարոմների համակարգի (տերմինալ) միջոցով (Ձեզ հետ ունեցեք “մանր”գումար):
Նախարարություն մոտեցեք նոտարի տրամադրած պատճենի հաստատումով և անձնագրով: Ծառայության կատարման ժամկետը 2 աշխատանքային օր է։
Փաստաթոըղթը հանձնում եք նախարարություն 09։00-17։00 ժամերին (ցանկալի է առավոտյան ժամերին, եթե չեք ցանկանում հայտնվել հերթերի մեջ), իսկ հետ եք ստանում 2-րդ աշխատանքային օրը՝ ժամը 16։00-ից հետո։
Եթե Ձեր փոխարեն փաստաթուղթը հաստատելու է մեկ այլ անձ, վերը նշված փաստաթղթի հետ միասին պետք է Ձեր անձնագրի փոխարեն ներկայացնել տվյալ անձի անձնագիրն ու պատճեն։
Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
Տրամադրվում է արտաքին գործերի նախարարություն կողմից՝ 6 ամիս ժամկետով, ապոստիլով հաստատված։ Ստանալու համար պետական վճարը կազմում է 7 000 ՀՀ դրամ +200 ՀՀ դրամ (միջնորդավճար՝ տերմինալ) (Ձեզ հետ ունեցեք “մանր” գումար)։
Փաստաթուղթն ստանալու համար կա 2 տարբերակ՝
1․ Օնլայն հայտ եք լրացնում նախարարության կայքում և կատարում վճարում, կցելով անձնագրի լուսանկարը․
Հղում՝ Սեղմեք այստեղ
Այն պատրաստ է լինում 5-7 աշխատանաքյին օրում։ Փաստաթղթային տարբերակը կարող եք ստանալ ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով) կամ պատվիրել հայփոստի միջոցով (այս տարբերակով հասնում է Ձեզ մոտ 20 օրում)։
Եթե Ձեր փոխարեն տեղեկանքն ստանալու է մեկ այլ անձ, օնլայն հայտը լրացնելու ժամանակ պետք նշել, որ փաստաթուղթն ստանալու է լիազոր անձ և ստացող անձի անուն ազգանունը։
2․ Մոտենում եք ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահ (Վազգեն Սարգսյան 3 հասցեով) լրացնում հայտ – դիմում, կատարում վճարում՝ 7000 դրամ + 200 ՀՀ դրամ (միջնորդավճար՝ տերմինալ) (Ձեզ հետ ունեցեք “մանր” գումար)։ Փաստաթուղթը պատրաստ է լինում 5 -7 աշխ․ օրում։ Փաստաթղթային տարբերակը կարող եք ստանալ ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով) կամ պատվիրել հայփոստի միջոցով (այս տարբերակով հասնում է Ձեզ մոտ 20 օրում)։
Եթե Ձեր փոխարեն տեղեկանքն ստանալու է մեկ այլ անձ, հայտը լրացնելու ժամանակ պետք նշել, որ փաստաթուղթն ստանալու է լիազոր անձ և ստացող անձի անուն ազգանունը։
Աշխատանքային օրերն են երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ՝ ժամը 10.00-12.00-ը։ Փաստաթուղթը կարող եք ստանալ ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում (Վազգեն Սարգսյան 3 հասցեով): Ներկայանալ անձնագրով:
Եթե Ձեր փոխարեն տեղեկանքն ստանալու է մեկ այլ անձ, այդ անձը պետք է ԱԳՆ ներկայացնի Ձեր կողմից ձեռագիր գրված լիազորագիր (print), որի մեջ նշված կլինի լիազորող և լիազորվող անձերի անձնագրերի և սոց քարտերի տվյալները։ Նաև պետք է ներկայացնի 2 անձերի անձնագրերի, սոց քարտերի պատճենները։
Եթե գտնվում եք Չինաստանում կարող եք օնլայն վճարում կատարել ԱԳՆ-ի կայքում (Սեղմեք այստեղ) , մեյլով դիմել Պեկինում ՀՀ դեսպանության Հյուպատոսին, որի մեջ կցեք դիմումը, վճարման ծածկագիրը, Չինաստանի Ձեր գործատույի տվյալները, անձնագիրը, հասցեն, որից հետո տեղեկանքը կուղարկվի Չինաստանում նշված հասցեով։ Այս տարբերակով ստանում եք արդեն իսկ ապոստիլով հաստատված փաստաթուղթ։
TEFL / TESOL ( CELTA / DELTA ) Certificate
Մինչև 2019թ․-ի մայիս ամիսը բոլորը մեկնում էին Չինաստան աշխատանքի` անգլերեն դասավանդելու` հաճախ անգլերենի ոչ բավավար գիտելիքներով, հետևաբար միջոցներ կիրառելու համար այս սերտիֆիկացումը` TEFL/ TESOL-ը դարձավ պարտադիր պահանջ ՉԺՀ կառավարության կողմից՝ վիզա ստանալու համար։
2019թ․ սեպտեմբերին Չինաստանի կառավարությունն ընդունեց նոր օրենք, ըստ որի սերտիֆկատը պետք է լինի ապոստիլով հաստատված նոտարի կողմից, լեգալիզացված և ԱԳՆ-ի, և Չինաստանի դեսպանատան կողմից՝ կեղծիքներից խուսափելու նպատակով։
2021թ․-ի մարտից ըստ ՀՀ նոր օրենքի ՀՀ-ում հաստատվում են միայն այն փաստաթղթերը (սերտիֆիկատները), որոնք տրված են հայկական լիցենզավորված ընկերությունների կողմից։
2023թ․-ի հոկտեմբերից Չինաստանը դասվեց ապոստիլով հաստատվող երկների շարքին։
Այսպիսով պարտադիր է սերտիֆիկատը հաստատել ապոստիլով ՀՀ Արդարադատության նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3/8)՝ արժեքը 7000 ՀՀ դրամ +200 ՀՀ դրամ (միջնորդավճար/տերմինալ): Գումարը վճարվում է տեղում ակնթարթային վճարոմների համակարգի (տերմինալ) միջոցով (Ձեզ հետ ունեցեք “մանր”գումար):
Ծառայության կատարման ժամկետը 2 աշխատանքային օր է։
Փաստաթոըղթը հանձնում եք նախարարություն 09։00-17։00 ժամերին (ցանկալի է առավոտյան ժամերին, եթե չեք ցանկանում հայտնվել հերթերի մեջ), իսկ հետ եք ստանում 2-րդ աշխատանքային օրը՝ ժամը 16։00-ից հետո։
*Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ապոստիլով հաստատվում են Արդարադատության նախարարության կողմից ․pdf տարբերակները լինում են գունավոր, իսկ փաստաթղթայինը՝ սև և սպիտակ։
Փաստաթուղթ (տեղեկանք) աշխատավայրից՝ 2 + տարվա աշխատանքային փորձ ունենալու վերաբերյալ:
Այս փաստաթուղթը լինում է տեղեկանքի տեսքով՝ ընկերության բլանկի վրա։ Տեղեկանքի մեջ նշվում է այն մասնագիտութնունը, որի համար դիմում եք վիզայի։ Տեղեկանքը պետք է լինի անգլերեն լեզվով, գրված բլանկի վրա։ Պետք պարունակի կոնտակտային տվյալներ՝ հասցե, հեռախոսահամար, էլ․ հասցե, տնօրենի անուն ազգանուն, կնիք և ստորագրություն։ Այս թուղթը ներկայացվում է միայն Չինաստանի կառավարություն, Հայաստանում չի հաստատվում և չի ստուգվում:
Բժշկական հետազոտություն
Բժշկական հետազոտություն կարող եք անցնել ցանկացած պոլիկլինիկայում, սակայն կան պոլիկլինիկաներ, որոնց աշխատակիցներից շատերը կամ տեղեկացված չեն գործընթացի մասին, կամ «չեն ցանկանում» տրամադրել ծառայություն։
Եթե փաստաթուղթը տրամադրում է այն պոլիկլինիկան, որտեղ գրանցված եք ըստ օրենքի, ապա այն պետք է տրամադրվի անվճար, իսկ այլ պոլիկլինիկաներ տրամադրում են 21 000–25 000 ՀՀ դրամով, իսկ բժշկական կենտրոնները՝ մինչև 80 000 ՀՀ դրամով։
Ներկայանալ անձնագրով, անձնագրի պատճենով և 1 հատ 3×4 լուսանկարով, ինչպես նաև Չինաստանի համար հատուկ նախատեսված բժշկական հետազոտության ձևով։ Ձևաչափը կցված է այստեղ, որը կարող եք ներբեռնել, տպել և Ձեզ հետ ունենալ։ Այն լրացվում է անգլերեն լեզվով։
Փաստաթուղթը պարտադիր հաստատվում է կնիքով (1-ին էջում՝ կիսով չափ լուսանկարի վրա, և վերջին էջում) և ստորագրությամբ։
Այս փաստաթուղթը հնարավոր է գործատուն պահանջի ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում, կամ միայն Չինաստանում։ Նախապես հարցրեք ձեր գործատուին։
Այն ուժի մեջ է 7–20 օր՝ կախված գործատուի պահանջից։ Խորհուրդ է տրվում նախապես չանցնել հետազոտություն՝ միայն պահանջի դեպքում։
Փաստաթղթի տրամադրման ժամկետը 1–2 աշխատանքային օր է։
Աշխատանքի թույլտվության տեղեկանք Չինաստանի գործատուից / work permit
Այս փաստաթուղթը տրամադրվում է ՉԺՀ կառավարության կողմից, երբ Ձեր գործատուն Ձեր հաստատված փաստաթղթերով դիմում է իրենց կառավարությանը՝ Ձեզ համար աշխատանքային թույլտվություն (work permit) ստանալու նպատակով։ Այս փաստաթղթի հիման վրա Դուք դիմում եք ՀՀ-ում ՉԺՀ դեսպանություն և ստանում աշխատանքային վիզա, որը պետք է հաստատել Չինաստանում և ստանալ կացության քարտ։
*Ձեր բոլոր փաստաթղթերը տարեք Ձեզ հետ Չինաստան․ կացության քարտ ստանալու ժամանակ դրանք պահանջվում են, սակայն Ձեր անձնական փաստաթղթերը մի փոխանցեք երրորդ անձի, որքան էլ նա վստահելի լինի։
Ամուսնության վկայական
Պետք է կամ նոտարական թարգմանություն՝ անգլերեն/ չինարեն կամ պատճենի հաստատում՝ հայերեն և անգլերեն (կախված գործատուի պահանջներից)։
Պատճենի նոտարական հաստատում՝ 1,300 ՀՀ դրամ + 400 ՀՀ դրամ (միջնորդավճար/տերմինալ)
Թարգմանության արժեքը՝ կախված է նպատակային լեզվից
Ապոստիլով հաստատում ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ 7,000 ՀՀ դրամ + 200 ՀՀ դրամ (տերմինալի միջնորդավճար)
Երեխայի ծննդյան վկայական
Պետք է կամ նոտարական թարգմանություն՝ անգլերեն/ չինարեն կամ պատճենի հաստատում՝ հայերեն և անգլերեն (կախված գործատուի պահանջներից)։
Պատճենի նոտարական հաստատում՝ 1,300 ՀՀ դրամ + 400 ՀՀ դրամ (միջնորդավճար/տերմինալ)
Թարգմանության արժեքը՝ կախված է նպատակային լեզվից
Ապոստիլով հաստատում ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ 7,000 ՀՀ դրամ + 200 ՀՀ դրամ (տերմինալի միջնորդավճար)
Բժշկական հետազոտություն Անցկացվում է վերոնշյալ կարգի համաձայն։
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե վերը նշված փաստաթղթերից թեկուզ մեկը բացակայում է, դուք չեք կարողանա ստանալ ընտանեկան վիզա։
